Հետևեք մեզ։

Պաշտոնական Երևանը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը և երկիրը դարձնել Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը․ ՌԴ ԱԳՆ

17:21, 25 սեպտեմբեր 2023
Պաշտոնական Երևանը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը և երկիրը դարձնել Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի ուղղված հայտարարությամբ է հանդես եկել, որը Hayastan.news-ը ներկայացնում է հատվածաբար․

«Հիմնականում Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման հետևանքով, որը նախընտրում էր խույս տալ և վազել դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի  փոխարեն,  2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի մի շարք դրույթներ կանգ առան. կորցվեց թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանի սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, ինչը կդառնար Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ գործոններ։ Հատկանշական է նաև, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված վերոհիշյալ Պրահայի և Բրյուսելի հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Նույնիսկ այսօր մենք պաշտոնական Երևանի կողմից չենք տեսնում որևէ լուրջ շահագրգռվածություն՝ օգնելու լուծել ԼՂ-ում հրատապ խնդիրները. մենք խոսում ենք հրադադարի պահպանման, հումանիտար իրավիճակի բարելավման և Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին։

 

Ն.Վ.Փաշինյանի թիմի այս անպատասխանատու մոտեցումն առաջացրել է հայ հասարակության մի մասի հասկանալի դժգոհությունը, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ակցիաներով։ Իհարկե, պնդումները, թե նրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականության հետ կապ չունեն։ Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է քաջ գիտակցի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը բավականին հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու գործում, բայց տարօրինակ պատահականությամբ նախընտրեց չնկատել ցուցարարների հետապնդման բազմաթիվ փաստերը։ Միաժամանակ, ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում իշխանության հետ։ Այս ֆոնին, ակնհայտորեն իշխանությունների դրդմամբ, հայաստանյան մամուլում ծավալվել է իսկական հակառուսական վախկանալիա։ Համոզված ենք, որ պաշտոնական Երևանը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը և երկիրը դարձնել Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղյակ է այս մասին»։