Հետևեք մեզ։

Եվրոպայում գազի սակագինը մոտեցել է 500 դոլարին` հազար խորանարդ մետրի դիմաց

18:35, 25 սեպտեմբեր 2023
Եվրոպայում գազի սակագինը մոտեցել է 500 դոլարին` հազար խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում գազի սակագինը բարձրացել է 12,5%-ով և մոտեցել է 500 դոլարին` հազար խորանարդ մետրի դիմաց։

 

Նիդեռլանդների TTF կենտրոնի հոկտեմբերյան պայմանագիրը առավելագույնը վաճառվում էր 499,69 դոլարով:

 

Գազի գինը բարձրացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նորվեգական գազային համակարգերի օպերատոր Gassco-ն երկարաձգել է Skarv հանքավայրի աշխատանքի դադարեցումը նախ մինչև հոկտեմբերի 2-ը, ապա մինչև հոկտեմբերի 8-ը։