Հետևեք մեզ։

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին․ Էրդողանը՝ Նախիջևանում

19:30, 25 սեպտեմբեր 2023
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին․ Էրդողանը՝ Նախիջևանում

Թուրքիայի նախագահ Էրդողանը Նախիջևանում հույս է հայտնել, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին։

 

Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությանը, որն Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են «հակաահաբեկչական գործողություն», Էրդողանն ասել է․ «Ցավոք, ոչինչ չարվեց Ղարաբաղում Ադրբեջանի «օրինական» մտահոգությունները լուծելու համար։ Այդ պատճառով նրան ստիպել են դիմել օպերացիայի։ Ադրբեջանի այս հաղթանակով տարածաշրջանում բացվեց լիարժեք կարգավորման հնարավորությունը։ Եվ ես համոզված եմ, որ այդ հնարավորությունը վերլուծության կարիք ունի։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի»,- ասել է Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։