Հետևեք մեզ։

Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարին

20:38, 25 սեպտեմբեր 2023
Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին:

Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով:

Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին: