Հանրապետության Հրապարակում այսօրվա հանրահավաքի ավարտին Անդրանիկ Թևանյանը տեղեկացրեց, որ վաղն առավոտյան 8։00-ից ակցիաները մեկնարկում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Թևանյանը նաև հայտնեց, որ ոստիկանին թշնամի չեն հայտարարում, սակայն բոլորին հոգնեցնում են։
Նա հայտնեց, որ վաղը 13:30-ին «քշադուլ» կանեն՝ 10 րոպեով կանջատեն մեքենաների շարժիչները և կմնան այն տեղում, որտեղ գտնվում են․ «Ավտոներս չեն վարում, կանգնեցնում ենք և անջատում 10 րոպե, հավաստիացնում եմ ձեզ հսկայական պարալիզացիա է լինելու»։
Նա նաև նշեց, որ դասադուլներն ու գործադուլները շարունակվում են։
Վաղը հանրահավաքը տեղի կունենա 19։00-ին։