Ապոկալիպսիս բաց երկնքի տակ: Այսպես է նկարագրել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին գտնվոծ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը Ստեփանակերտի բնակիչ Տաթևիկ Խաչատրյանը։
«Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել։
Հրավիրում ենք տուն, որ վերքերն ու այրվածքները մշակենք, չեն գալիս, ասում են` մեր վիճակը մյուսների համեմատ գերազանց ա»,-գրում է նա։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին գտնվող բենզինի պահեստում պայթյուն է եղել, կան զոհեր և վիրավորներ։