Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Ավտոբուսները սեպտեմբերի 25-ին ժամը 21:00-ին մեկնել են դեպի Կոռնիձոր:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։