Հետևեք մեզ։

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, սանիտարական ավիացիան պետք է շտապ վայրէջք կատարի. ՄԻՊ

23:24, 25 սեպտեմբեր 2023
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, սանիտարական ավիացիան պետք է շտապ վայրէջք կատարի. ՄԻՊ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ-ը։

Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ 

Շատ շտապ, առանց հապաղելու։