Հետևեք մեզ։

Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան. Մանե Թանդիլյան

23:48, 25 սեպտեմբեր 2023
Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․

«Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

 

Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան։ 

 

Միջազգային հանրությունը պարտավոր է գոնե ցեղասպանության պահին կոչերից բացի որևէ գործողություն իրականացնել»։