Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո ՌԴ խաղաղապահների առողջապահական բլոկին դիմել է 23 խաղաղ բնակիչ։ Այս մասին հաղորդում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի առողջապահական բլոկի ղեկավար Պավել Սուսլովը։
Նա նշել է, որ այդ 23 անձինք հիմնականում ունեցել են վերին շնչուղիների արյվածքներ, վերին և ստորին վերջույթների այրվածքներ և այլն։
«Իրականացվել է անզգայացման և վերակենդանացման գործողություններ։ Այս պահին որոշվում է նրանց հետագա բուժման տակտիկան»,-ասել է նա։