Հետևեք մեզ։

Կամավորների անհրաժեշտություն չկա, այնուամենայնիվ ցանկացողները կարող են հայտագրվել. հայտարարություն

09:31, 26 սեպտեմբեր 2023
Կամավորների անհրաժեշտություն չկա, այնուամենայնիվ ցանկացողները կարող են հայտագրվել. հայտարարություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից` միաժամանակ նշելով.

 

«Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք հայտագրվել՝ ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, ապա կարող եք անցնել հետևյալ հղումով` https://kamavor.mlsa.am/ և անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը»։