Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող հավակնել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում չեզոք միջնորդներ լինելուն․ ՌԴ ԱԳՆ

10:45, 21 մարտ 2023
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող հավակնել ուկրաինական հակամարտության  կարգավորման գործընթացում չեզոք միջնորդներ լինելուն․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող հավակնել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում չեզոք միջնորդներ լինելուն, քանի որ նրանք ներգրավված են Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Երկրի գերատեսչությունն այդկերպ է մեկնաբանել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախկին ղեկավար Վոլֆգանգ Իշինգերի առաջարկը՝ Ուկրաինայի հարցով խումբ ստեղծել՝ «խաղաղ գործընթացը սկսելու համար»։ Նրա կարծիքով, դրան պետք է մասնակցեն Վաշինգտոնը, Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը։

«Պաշտոնապես մենք ոչինչ չգիտենք այս նախաձեռնության մասին: Այնուամենայնիվ, Իշինգերի գաղափարը օրինաչափ հարցեր է առաջացնում: Նախ այն պատճառով, որ նշված բոլոր չորս երկրներն հենց իրենք են Ռուսաստանի հետ հակամարտության մասնակիցներ»,- ասել է աղբյուրը։

ԱԳՆ-ից հայտնել են, որ առաջարկի մասին տեղեկացել են մամուլի հրապարակումներից։

Վերլուծական