Հետևեք մեզ։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

10:57, 26 սեպտեմբեր 2023
Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն․  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:

Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով նման միջազգային մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին հարցին:

«Առաջնային կարևոր ենք համարում, որ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարվեն և երրորդ՝  Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի։ Մենք իսկապես հավատացած ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիք և վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան», - նշել է պաշտոնյան:

Միլլերը հայտնել է, որ այդ թեմայով քննարկումներ են ընթանում և նշել, որ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ և վերադառնալ, պետք է ստանան ապահով անցում, որը կվերահսկի չեզոք, անկախ երրորդ կողմը: