Հետևեք մեզ։

Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել ԼՂ. ԱԳ նախարար

11:08, 26 սեպտեմբեր 2023
Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել ԼՂ. ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր էջի միջոցով հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

«ԼԵռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»,- գրել է նա: