Հետևեք մեզ։

Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ԱՆ

11:15, 26 սեպտեմբեր 2023
Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
 
«Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են համարժեք բուժօգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ: