Արցախից վիրավորներին տեղափոխող առաջին ուղղաթիռը հասել է Սիսիան (լուսանկարներ)
09:52, 26 սեպտեմբեր 2023
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։