Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Դավիթ Դալլաքյանը։
Տեղեկությունը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա հայտնեց, որ առաջիկայում կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալումն առնչություն չունի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գործի հետ։ Հիշեցնենք, որ Սեյրան Մեջլումյանը ազատման դիմում էր գրել նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։