Հետևեք մեզ։

Կարեն Ջալավյանը՝ Քյոխը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել, պահանջում է իր անունից կեղծ նյութեր չտեղադրել

11:53, 26 սեպտեմբեր 2023
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել, պահանջում է իր անունից կեղծ նյութեր չտեղադրել

Գնդապետ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, խնդրել է փոխանցել, որ ինքը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել, խնդրելով և պահանջելով իր անունից կամ իր մասին կեղծ և առհասարակ նյութեր չտեղադրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը։

 

«Անվտանգության նկատառումներից ելնելով, կապվելու եղանակը, վայրը, ժամը և այլն, չեմ կարող հայտնել»,- գրել է Թորոսյանը։