Երեկ Արցախում վառելիքի պահեստում պայթյուն է որոտացել, 20 մարդ է մահացել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Շատ անհետ կորածներ կան, ականատեսների գնահատմամբ, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է հրդեհի հետևանքով.
Հայաստանից բժշկական ուղղաթիռ է ժամանել վիրավորներին տարհանելու համար»,- գրել է նա։