Հետևեք մեզ։

Երևանի նախկին քաղաքապետը երկու ամսով կալանավորվել է

12:49, 26 սեպտեմբեր 2023
Երևանի նախկին քաղաքապետը երկու ամսով կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ 

Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Բազեյանը կալանավորվել է 2 ամսով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաև Ա.Բ-ն (Ալբերտ Բազեյան, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ), և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք  օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:

Վերլուծական