Հետևեք մեզ։

ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը

12:59, 26 սեպտեմբեր 2023
ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը: Նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում։ Հիմնական զեկուցողը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է։