Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի մամուլի ասուլիսը, որին ներկա էին ինչպես հայաստանյան, այնպես էլ ամերիկյան լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ։
Տիկին Փաուերն իր խոսքի նախաբանում ասաց, որ Հայաստան է ժամանել անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ և խոսեց Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճիակի մասին։
Ամերիկացի պաշտոնյան ասաց, որ իրենք նաև մեծացնելու են հումանիտար օգնության ծավալները։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարին հարցեր հնչեցին այն մասին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներ ի՞նչ գործուն մեխանիզմներով կարող է աջակցել Հայաստանին անվտանգային երաշխիքների տրամադրման առումով, ինչին, սակայն, Սամանթա Փաուերը ընդհանրական գնահատականներ տվեց, որ իրենք ունեն որոշակի գործիքներ, և այս պահին Վաշինգոտնում քննարկում են, թե ինչպես կարող են Հայաստանին աջակցել։ Ուղիղ անվտանգային երաշխիքների մասով որևէ իրական բան չասվեց նրա կողմից, հիմնական շեշտը հումանիտար աջակցության մասին էր, նաև այն, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանին ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերում։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ