Հետևեք մեզ։

ՀՀ տեղափոխվել ցանկացողները կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց՝ հերթագրվելու

14:16, 26 սեպտեմբեր 2023
ՀՀ տեղափոխվել ցանկացողները կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց՝ հերթագրվելու

ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։  

 

Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։ 

 

Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։ 

 

Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։