Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, եթե ցամաքային և երկաթուղային ուղիղ կապ հաստատենք Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների միջև։ Այս մասին Նախիջևանից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք Զանգազուրի միջանցքը հնարավորինս արագ բացելու համար։ Այս միջանցքի իրացումը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական է և պետք է ավարտին հասցվի։
Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս գալ։ Ուրախալի է այս հարցում դրական ազդակներ ստանալ Իրանից»,- ասել է Էրդողանը։