Վաղ առավոտյան ադրբեջանական թելեգրամյան ալիքները տարածեցին լուսանկար՝ նշելով, որ Արցախի Մարտունի քաղաքում ապամոնտաժում են Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ճուշարձանը։
Ավելի ուշ արցախցի լրագրող Լիանա Մարգարյանը թվիթերյան իր օգտահաշվում հրապարակել է այդ նույն լուսանկարը՝ կից գրելով.
«Որպեսզի ադրբեջանցիները չպղծեն Մոնթե Մելքոնյանի արձանը, մենք այն բերում ենք Հայաստան»։