Հետևեք մեզ։

Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում

13:07, 26 սեպտեմբեր 2023
Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ 
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները