Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը զգալի կորուստներ է կրել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցներից Meydan TV-ին։
Պաշտպանության նախարարությունը մինչ այժմ չի հայտնում զոհված զինծառայողների թիվը։
Սոցցանցերում տարածված և աղբյուրի կողմից հաստատված մահացած զինծառայողների թիվը 199 է։ Այս ցուցակում չկան վերջին օրերին ականների պայթյունների հետևանքով մահացածների և ավտովթարից մահացած ոստիկանների անունները։