Հետևեք մեզ։

Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները տեղափոխվում են ՀՀ, արդեն 4-րդ թռիչքն է իրականացվում․ Արցախի ԱՆ

15:40, 26 սեպտեմբեր 2023
Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները տեղափոխվում են ՀՀ, արդեն 4-րդ թռիչքն է իրականացվում․ Արցախի ԱՆ

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 


Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ 

 

Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված  բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն` բոլոր տուժածներին։