Հետևեք մեզ։

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հավաքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների վերաբերյալ

15:46, 26 սեպտեմբեր 2023
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հավաքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների վերաբերյալ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով, դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

 

Հարազատներին հորդորում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին։