Ստեփանակերտում բնակվող բլոգեր Նինելը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է կադրեր Ստեփանակերտից։
Լուսանկարներին կից Նինելը գրել է․
«Մարդիկ իրենց ունեցածը դնում են դրսում, որ ով ինչի կարիք ունենա, վերցնի։ Հագուստի խանութները իրենց հագուստն են բաժանում։
Հացը վիրավորների համար կամավորներն են թխում, մարդ չկա։ Պետաշխատողները սաղ թողել գնացել են, բժիշկների կեսը գնացել է, անտերություն է։ Առաջին անգամ կյանքում փոշմանում եմ, որ Արցախից դուրս չեմ եկել շրջափակման ժամանակ»։
Լուսանկարները ներկայացնում ենք ստորև․