Հետևեք մեզ։

ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար․ Փաուեր

16:39, 26 սեպտեմբեր 2023
ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար․ Փաուեր

ԱՄՆ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու նպատակով կհատկացնի 11.5 մլն դոլար հումանիտար օգնություն: Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունի ԼՂ բնակչությունը՝ ես այսօր հայտարարում եմ՝ ԱՄՆ կառավարությունը հումանիտար կարիքների համար օգտագործելու հատկացնում է 11.5 մլն դոլար:

Այս աջակցության միջոցներով կապահովվի սննդամթերքից սկսած մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն»,-ասել է Փաուերը: