Հետևեք մեզ։

Այս պահի դրությամբ 19 000 մարդ է հատել Կոռնիձորի անցակետը, նրանցից 2500-ը արդեն իրենց տեղակայման վայրերում են․ Խաչատրյան

16:51, 26 սեպտեմբեր 2023
Այս պահի դրությամբ 19 000 մարդ է հատել Կոռնիձորի անցակետը, նրանցից 2500-ը արդեն իրենց տեղակայման վայրերում են․ Խաչատրյան


Այս պահի դրությամբ 19 000 մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ Այս մասին հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նա նշել է, որ 19000-ից 2500-ն արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրերում։

«Նրանցից մոտ 1000-ը բնակեցված են Սյունիքի հյուրատներում և հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքի մարզում», - ասել է Խաչատրյանը։ Նա նշել է, որ սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումը և տեղակայման վայր հասցնելը իրենց հիմնական նպատակն է եղել։