Հետևեք մեզ։

Մեր նպատակն է՝ բոլոր պացիենտներին տեղափոխել Երևան, իսպանացի բժիշկներ կան այստեղ, Մեծ Բրիտանիայից ևս նեղ մասնագետներ կգան․ Ավանեսյան

17:02, 26 սեպտեմբեր 2023
Մեր նպատակն է՝ բոլոր պացիենտներին տեղափոխել Երևան, իսպանացի բժիշկներ կան այստեղ, Մեծ Բրիտանիայից ևս նեղ մասնագետներ կգան․ Ավանեսյան

Այս պահին Արցախից բոլորը տեղափոխվում են Այրվածքաբանության կենտրոն, 23 բուժառու արդեն հետազոտության ու բուժօգնության փուլում են գտնվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ 23 շտապօգնության մեքենա արդեն Ստեփանակերտից տեղափոխվում էԵրևան, իսկ ուղղաթիռներով վիրավորների տեղափոխումը շարունակվում է։
Նախարարը նշեց, որ հնարավորինս արագ պետք է ուղղաթիռով բոլորին տեղափոխել Սյունիք, իսկ Սյունիքից՝ ուղղաթիռով Երևան։ 

«Մեր նպատակն է՝ բոլոր պացիենտներին տեղափոխել Երևան, ոչ միայն այրվածքներով, այլ մյուս վիրավորներին ևս։ Արտերկրից բժիշկների խմբեր կան, իսպանացի բժիշկներն են այստեղ, այսօր ևս Մեծ Բրիտանիայից  նեղ մասնագետներ կգան»,-ասաց Ավանեսյանը։