Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

18:19, 26 սեպտեմբեր 2023
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Նշենք, որ այսօր Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում է, որտեղ նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հանդիպումը: