Հետևեք մեզ։

Այսօրվա բանակցությունները բավական կառուցողական էին. Հաջիև

18:52, 26 սեպտեմբեր 2023
Այսօրվա բանակցությունները բավական կառուցողական էին. Հաջիև

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը Բրյուսելում։

Reuters- փոխանցմամբ՝ Ալևի օգնականը հանդիպումը բնութագրել է կառուցողական․

«Այսօրվա բանակցությունները բավական կառուցողական էին։ Այժմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու ավելի մեծ հնարավորություններ կան», - հայտարարել է Հաջիևը։