Հետևեք մեզ։

Արցախի ՔԿ-ն անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով հարազատներին հրավիրում է նույնականացման հատկանիշներ ներկայացնելու

20:44, 26 սեպտեմբեր 2023
Արցախի ՔԿ-ն անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով հարազատներին հրավիրում է նույնականացման հատկանիշներ ներկայացնելու

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։

Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը։