Լեռնային Ղարաբաղում զոհվածների 125 աճյուն սեպտեմբերի 26-ին տեղափոխվել է Հայաստան:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ առաջիկայում կսկսվեն նույնականացման գործընթացները:
«Այս պահին կարողացել ենք աճյունների տեղափոխման հարց լուծել: Առաջիկայում կսկսվեն նույնականացման աշխատանքերը: 125 աճյուն այսօր տեղափոխվել է Հայաստան՝ դատաբժշկական փորձագիտական կենտրոններ»,- նշեց նա: