Հետևեք մեզ։

Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին շուշեցի տղամարդը մահացել է․ News.am

21:52, 26 սեպտեմբեր 2023
Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին շուշեցի տղամարդը մահացել է․ News.am

Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին  մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը՝ նշելով որ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում՝ մինչեւ Հակարիի կամուրջ հասնելը:

«Մենք էլ չհասկացանք՝ ոնց տեղի ունեցավ դեպքը: Ինքը մոտ 60 տարեկան տղամարդ էր, Շուշիից տեղահանված էր, ընտանիքի՝ որդիների, կնոջ, հարսների հետ էին գալիս, դուրս եկավ ձորի մոտ էր կանգնած, չհասկացանք՝ գլուխը պտտվեց, թե ինֆարկտ էր ստացել, ու գլորվել էր ձորը: Տղաները մինչեւ հասան մահացած էր, դին տեղափոխել են Գորիս, կպարզեն մահվան պատճառը»,-ասաց նա:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։