Հետևեք մեզ։

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլար փոխհատուցում կամ տարածքներ

22:06, 26 սեպտեմբեր 2023
Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլար փոխհատուցում կամ տարածքներ

Թուրքական   իշխանամերձ  լրատվամիջոցում «‎Հայաստանը այժմ քաշված  է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Լրատվամիջոցները հղումն անում են իրենց «‎հավաստի աղբյուրներին» և նշում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «‎փոխհատուցման  հարցը»։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլար փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:

Նշվում է՝ «եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և Սևանա լճի շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին»։