Արցախի ԱԺ 22 պատգամավորը, նաև Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Սամվել Շահրամանյանը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ, նրանք կործանեցին Արցախը։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում հատարարել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։
«Այս հանցագործները պետք է պատասխան տան։ Համարեք սա հաղորդում, հենց մտնեն Հայաստանի տարածք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», - ասել է նա։
Ըստ Բաբայանի՝ վերոնշյալ անձինք հայտարարել են, որ Հայաստանը պետք է զորքերը հանի Արցախից, այնինչ ՀՀ-ն Արցախում զորք չունի, ինչպես նաև ամբողջ բանակի զենքը առանց որևէ բան վնասելու հանձնել են Ադրբեջանին։
«Ռուսաստանն է գրել տեքստը՝ Հայաստանին գործընթացում ներգրավելու համար այն մասով, որ ևս մեկ անգամ մեղադրի ՀՀ-ին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ»,- ասել է Բաբայանը։