Թյուրընկալումից խուսափելու համար հայտնում ենք, որ տեղեկությունը, թե «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան» չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից
««Հումանիտար կենտրոնի» տաղավարում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված աճյունների ընդհանուր թիվը»,- ասված է պարզաբանման մեջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյունից զոհվածների 125 աճյուն սեպտեմբերի 26-ին տեղափոխվել է Հայաստան: