Հետևեք մեզ։

ՔՊ-ն որոշել է մեկ ձայնի հարցը լուծել մարդագողությամբ. «Հրապարակ»

10:18, 27 սեպտեմբեր 2023
ՔՊ-ն որոշել է մեկ ձայնի հարցը լուծել մարդագողությամբ.  «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում տեղի ունեցող իրադարձությունների եւ ներքաղաքական իրավիճակի սրման ֆոնին Փաշինյանի իշխանությունը չի դադարեցրել Երեւանի քաղաքապետի պաշտոնն ամեն գնով զավթելու իր մտադրությունները։ ՔՊ-ում ակտիվ աշխատում են հատկապես «Հանրային ձայն» կուսակցության ցուցակի վրա:

 

Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն, որ քվորում ապահովեն եւ Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեն․ նրանց մեկ ձայն է պակասում, եւ որոշել են այդ հարցը լուծել մարդագողությամբ: Եթե առաջին նիստին քվորում չլինի, երկրորդ փորձից կկարողանան Ավինյանին ընտրել քաղաքապետ:

 

Առաջին փուլում պահանջվող 33 ձայնը ՔՊ-ն չունի, սակայն, օրենքի համաձայն, երկրորդ փուլում մասնակիցների պարզ մեծամասնության քվեն էլ է բավարար։ Արդեն լուրեր կան, որ «Հանրային ձայնի» կին ավագանիներից մեկը ճամբարափոխ է եղել եւ գոնե քվորումի հարցում կաջակցի ՔՊ-ին»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։