Բաքուն մտադիր չէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք փորձում ենք դրան հասնել խաղաղ ճանապարհով։
Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է»,- ասել է Հաջիևը։