2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում մահացել է ադրբեջանցի 192 զինծառայող։
Նրանցից 180-ը ՊՆ, 12-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ։ Մահացածներից մեկը քաղաքացիական անձ է։
11 անձի ինքնությունը դեռ պարզ չէ։
Ռազմական գործողության ընթացքում ադրբեջանական կողմից վիրավորվել է 511 զինվորական և 1 քաղաքացիական անձ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մահացած ադրբեջանցի զինծառայողների անունների ցուցակը՝ 180 տվյալ։