Առավոտյան 08։00-ի դրությամբ ԼՂ-ից ՀՀ սահմանը հատել է 42․500 անձ։ Նրանցից 22․800-ն արդեն հաշվառվել են։
Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Կոռնիձորի անցակետը հատելուց հետո քաղաքացիները հաշվառվում են կա՛մ Գորիսի, կա՛մ Վայքի հաշվառման կենտրոններում, որից հետո տեղաբաշխվում են։ Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից։ Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել»,-ասել է նա և հավելել, թե դա չի նշանակում, որ այդ անձանց հոգածությամբ պետությունը այլևս չի զբաղվելու։