Հասմիկ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Արցախում Ադրբեջանի ԶՈՒ-ի վերջին ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ զինծառայող Էդուարդ Դանիելյանը։
«Ճանաչեք իմ հերոսին։ Էդուարդ Դանիելյանն Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող էր։ Եղնիկների Էդոն։
Սեպտեմբերի 8-ին իր ծննդյան 21-րդ տարեդարձը նշել է դիրքերում`ծառայակից ընկերների հետ։ Սեպտեմբերի 15-ին տուն պետք է վերադառնար։
Բազում նպատակներ ուներ։ Նոր էինք նշանադրվել, որոշել էինք ամուսնանալ և հայրենի գյուղում իրականացնել մեր նվիրական երազանքները։
Էդոն զոհվել է սեպտեմբերի 19-ին`ընկերոջ կյանքը փրկելիս։ Իլյայի մտերիմ ընկերն էր, հիմա նորից միասին են` արդեն երկնքում»,- գրել է Հասմիկ Ավանեսյանը։
Ստորև ներկայացնում ենք Էդուարդ Դանիելյանի և գրառման մեջ հիշատակված՝ զոհված զինծառայող Իլյայի լուսանկարը։