Հետևեք մեզ։

Ռուսաստանը երբեք չի եղել ու չի լինելու Հայաստանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողն ու պատճառը․ Զախարովա

14:01, 27 սեպտեմբեր 2023
Ռուսաստանը երբեք չի եղել ու չի լինելու Հայաստանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողն ու պատճառը․ Զախարովա

Ռուսաստանը միշտ զգույշ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ, երբեք չի եղել ու չի լինելու դրանց սրման նախաձեռնողն ու պատճառը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը շարունակում է կատարել իր առաքելությունը: Մեր խաղաղապահները գտնվում են տարածաշրջանում: Սա մեր մտադրությունների և մեր իրական ճիշտ հարաբերությունների լավագույն հաստատումն է»,- ասել է դիվանագետը: