Հետևեք մեզ։

Ստեփանակերտի պայթյունի տարածքում մասունքներ ու անձնական իրեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

14:06, 27 սեպտեմբեր 2023
Ստեփանակերտի պայթյունի տարածքում մասունքներ ու անձնական իրեր են հայտնաբերվել (լուսանկարներ)
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը․
«Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։
Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր։
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»։