Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին այսօր ադրբեջանական կողմը ձերբակալել է Լաչինի միջանցքի անցակետում։ Ռուսական РБК-ին հայտնել է նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հեռանալ Արցախից՝ հազարավոր այլ հայերի հետ գալ Հայաստան»,- ասաց նա: