Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր դուրս գալ Արցախից հազարավոր այլ հայերի հետ։
Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տանել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքարել։
Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրեմ ձեր աջակցությունը: